«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Իսկ դու կարո՞ղ ես աներկբա հավատալ, որ ես կարող եմ անել»

«Իսկ դու կարո՞ղ ես աներկբա հավատալ, որ ես կարող եմ անել»
17.12.2023 | 20:06

Երբ դուք որևէ խնդրանքով ձեր աղոթքի մեջ դիմում եք Աստծուն, ասելու` Տեր Աստված, եթե կարող ես արա այս բանը, վստահ եղեք, որ նույն պահին Աստված պատասխանում է: Դարձյալ հարցով` ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես աներկբա հավատալ, որ ես կարող եմ անել։

Մենք այս հարցը չենք լսում մեկ պարզ պատճառով, որովհետև մենք Աստծուց որևէ բան խնդրելիս, չենք մտաբերում Ավետարանը՝ իր համապատասխան առակներով, որպեսզի իմանանք, որ պետք է նախ՝ սպասենք հավատով, որ Աստված լսեց մեր աղոթքը:

Հետո՝ վստահել, որ կպատասխանի անպայման։

Պետք չէ որ անպայման պատասխանը լինի դրական․ քանի որ շատ հաճախ մերժումը բխում է մեր շահերից, ոչ թե Աստծու չկամենալուց։

Տեր Արմեն քահանա ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ